Ղազախստանը հավանություն տվեց կորոնավիրուսային վարակի դեմ Sputnik V ռուսական պատվաստանյութի օգտագործմանը: Այս մասին ուրբաթ՝ փետրվարի 12-ին, հաղորդվել է պատվաստանյութի Twitter-յան էջում:
Այսպիսով, Ղազախստանը ռուսական պատվաստանյութը հաստատող 27-րդ երկիրն է:
Փետրվարի 1-ին Ղազախստանը սկսեց պատվաստումներ իրականացնել կորոնավիրուսի դեմ ռուսական Sputnik V դեղամիջոցով:
Առաջին փուլում պատվաստանյութ կստանան ռազմական անձնակազմը, իրավապահ մարմինների աշխատակիցներիը, բուժաշխատողները, և COVID-19-ի ռիսկային գոտում գտնվող անձանց:







































