Հայաստանում բացվել է Ռուսաստանին քաղաքական ծառայությունների մատուցման նոր «եթերաշրջանը»՝ պայմանավորված այն նոր իրավիճակով ու խնդիրներով, որ առկա է հետպատերազմյան իրողությունների բերումով: Հայաստանի և Ռուսաստանի խորը ինտեգրացիայի անհրաժեշտության մասին է խոսում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Հայաստանի և Ռուսաստանի միութենական պետության մասին են խոսում մի խումբ քաղաքական ուժեր, որոնք շարժում են նախաձեռնել «Ուժեղ Հայաստան՝ Ռուսաստանի հետ» խորագրով: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ՀՀ քաղաքացի Արուսյակ Հայրապետյանի հետ: