ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ ԱԱԾ-ի այն հայտարարությանը, որ լրատվամիջոցները Սյունիք մեկնելու համար պետք է համապատասխան թույլտվություն ստանան։
Պատգամավորը փորձեց փարատել լրագրողների մտահոգությունը՝ ասելով, որ ԱԱԾ-ն թաքցնելու որևէ բան չունի և այս քայլը բխում է որևէ գործընթացի չվնասելու տրամաբանությունից․ «Այն, ինչ լուսաբանում եք ոչ միայն Հայաստանի լսարանի համար է, այլև հարևան պետությունների։ Գուցե այս ժամանակահատվածում որոշակի զգուշավորություն է պետք»,-նշեց պատգամավորը։









































