Այսօր՝ փետրվարի 11-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Բանկային ավանդների ներգրավման մասին օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը:
«Այն գործընթացները, որ ընթանում են Արցախում, մասնավորապես Մարտունիում, ուղղակի վերաբերում են մեր ազգային արժանապատվությանը: Ադրբեջանցիները թուրքերի և ռուսների համաձայնությամբ ու դրդմամբ հասել են նրան, որ Գարեգին Նժդեհի արձանը պիտի ապամոնտաժվի քաղաքի գլխավոր փողոցներից մեկից ու պիտի այլ վայրում տեղադրվի: Սա ուղղակի անթույլատրելի է և վկայում է այն բացը, որ թույլ է տվել Ազգային ժողովը` գնահատական չտալով պատերազմին: Իսկ արտաքին քաղաքական գերատեսչության համար սա հրատապ հարց է»,- հայտարարեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:
Նրա խոսքով` պետք է վերանայվեն մեր արտաքին քաղաքական գերակայությունները. «Այն, ինչ մենք ունենք այսօր, ուղղակի սպասարկում է երրորդ երկրի քաղաքական շահերին: Ադրբեջանցիներն ու թուրքերը Ռուսաստանի միջնորդությամբ չեն կարող որոշել, թե ում արձանը տեղադրվի կամ ապամոնտաժվի»:
Մանրամասն՝ տեսանյութում:








































