Միացյալ Նահանգները պետք է համաշխարհային բեմում ուժ կիրառեն միայն ծայրահեղ դեպքերում, կարծում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Այս մասին նա հայտարարել է Պենտագոն կատարած այցի ժամանակ:
Հեռարձակումը վարել է CBS News հեռուստաալիքը:
Բայդենը նշել է, որ ԱՄՆ Պաշտպանության նախարարության առաքելությունը թշնամիների ագրեսիան զսպելն է և անհրաժեշտության դեպքում՝ ռազմական գործողություններ վարելը:
«Սակայն ես կարծում եմ, որ այդ ուժը պետք է լինի ոչ թե առաջին, այլ ծայրահեղ միջոց», – ընդգծել է պետության ղեկավարը:
Միևնույն ժամանակ, նախագահը հավելել է, որ որպես գերագույն գլխավոր հրամանատար ինքը չի վարանի ուժ կիրառել Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների կենսական շահերը պաշտպանելու համար:









































