Այսօր՝ փետրվարի 10-ին, ԱԺ-ում շարունակվում է հերթական նիստի աշխատաքը: Այժմ քննարկվում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագիծը:
«Պետությունը պետք է իրապես պատասխանատվություն կրի կրթության, ձախողման, հաջողության համար: Ցավոք, ամեն ինչի հետևանքը կրում են սերունդները»,- հայտարարեց Սոֆյա Հովսեփյանը:
«Որպես տեսլական խոսվեց գիտությանը մինչև 4 տոկոս հատկացվող գումարի մասին. սա պետք է լինի մեր քաղաքականությունը: Եթե մենք չենք ավելացնում այս կետը, ուրեմն պետությունը, ինչպես միշտ, զուտ խոսքային առումով է լինելու պատասխանատու»,- հավելեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում:







































