Tuesday, 16 06 2026
18:50
Թրամփն ու Զելենսկիմն հանդիպել են
Հայկական և արևմտյան զինված ուժերի վարժանքների անցկացումը քաղաքական առումով կարևոր զարգացում է
ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
18:30
Թրամփը կոչ է արել Ռուսաստանին գործարքի գնալ
ԱՄՆ-Իրան համաձայնությամբ TRIPP-ը էլ ավելի գայթակղիչ է դառնում
ՇՀԿ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատվում Հայաստանի ակտիվ գործունեությունը
18:10
Թրամփը, Մակրոնը և Զելենսկին հանդիպում են անցկացրել G7-ի գագաթնաժողովի շրջանակներում. Kyiv Independent
Վատիկանը ներկայիս Ադրբեջանի տարածքի հայկական ժառանգությունը «ուդի-աղվանական կճանաչի՞»
17:50
Մերցը Թրամփին է նվիրել Գերմանիայի հավաքականի մարզաշապիկը
Յետտենն աջակցությունն է հայտնել ժողովրդավարական բարեփոխումներին
17:30
ՀՀ ընտրությունները Եվրոպայի հետ սերտ կապերի ուղերձ էին. Կալլաս
Իտալիան աջակցում է Հայաստանի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին
17:10
Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը
Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա
Անգամ ձեր տված ընտրակաշառքի գնաճն է ապացուցում մեր երկրի տնտեսական աճը․ Մանավազյան
16:50
Իրանի հետ մեր գործարքն ավարտված է. Թրամփ
Հարգելի ոչ բարով ընդդիմություն, նոր ԱԺ-ում ձեզ սպասում է այն, ինչից ամենաշատն եք վախենում․ Ազարյան
Կիպրոսի համալսարաններում սովորելու հնարավորություն
Արտաքին ուժերի ազդեցության ռիսկերը հաղթահարված են, այլևս գոյություն չունեն․ վարչապետ
Եթե պատրաստ է խոսելու, Զելենսկին միշտ էլ կարող է գալ Մոսկվա. Պեսկով
2026-ին խաղաղության ու կոնֆլիկտի ավարտի փաստը լեգիտիմություն ստացան․ ժողովուրդը տեր կանգնեց
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը հետևել է անգլերենի միասնական քննության ընթացքին
Նոր ԱԺ-ում ձևավորվելիք ընդդիմությունը ապօրինի գործունեության արդյունքում ձևավորված քաղաքական միավոր
16:10
Կանադան պատրաստ է օգնել Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնմանը
Դա հեշտ գործ չէր․ վարչապետը՝ թոշակների բարձրացման հիմքերի ու պատճառների մասին
Արմեն Գրիգորյանն անդրադարձել է հայ-ամերիկյան պայմանավորվածությունների իրականացմանը
15:50
Հունգարիայի խորհրդարանը սահմանափակել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Կուսակցությունները կիսեցին ընտրակաշառք բաժանելու արատավոր երևույթի քաղաքական պատասխանատվությունը. Գալջյան
15:30
Ղալիբաֆը և Վենսը կգլխավորեն Իրան-ԱՄՆ բանակցությունները Ժնևում
ՊԵԿ նախաձեռնությամբ գործարկվել է ExIm տեղեկատվական հարթակը

Հայաստանը հինգերորդ և չորրորդ կետերի արանքում

Բրյուսելում Ուկրաինայի վարչապետի հետ հանդիպումից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամները միասնական են ուկրաինական խնդրում: Ստոլտենբերգի հայտարարությունը, որ ուկրաինական հարցի առիթով է, լայն իմաստով առնչվում է նաև ընդհանուր ռեգիոնալ և աշխարհաքաղաքական իրողություններին, որոնցում առկա է նաև Հայաստանի համար էական նշանակութուն ունեցող հարցը՝ ռուս-թուրքական հարաբերության խնդիրը: Այդ հարաբերության համատեքստում ակնառու է Թուրքիան ՆԱՏՕ-ից պոկելու Ռուսաստանի ձգտումը: Այդ ձգտման խորքային նպատակը բավականին շոշափելի է:

Մի բան է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, եթե նույնիսկ շատ հարցերում այն լուրջ հակասություն և տարակարծություն ունի դաշինքի անդամ առաջատար մի շարք երկրների հետ, և մեկ այլ բան է Թուրքիան, որը դուրս է ՆԱՏՕ-ից: Այդ Թուրքիան ըստ էության պաշտպանված չէ ՆԱՏՕ կանոնադրության հինգերորդ կետով, ըստ որի հարձակումը անդամներից մեկի վրա նշանակում է հարձակում բոլորի վրա: Իսկ ՆԱՏՕ-ն ՀԱՊԿ չէ, որպեսզի այդօրինակ դեպքերում վարի ջայլամի քաղաքականություն, որովհետև Հյուսիսատլանտյան դաշինքը այդուհանդերձ էական նշանակություն է տվել ու տալիս իր ճարտարապետության մեջ արժեհամակարգային հանգամանքին: Իսկ այդ իմաստով, եթե հինգերորդ կետը վերածվում է ձևականության, ապա ձևականության կվերածվի նաև ՆԱՏՕ-ի դաշնային տրամաբանությունը:

ՆԱՏՕ-ն չի վերածվի ՀԱՊԿ-ի: Ռուսաստանի համար հինգերորդ կետը լրջագույն խնդիր է Թուրքիայի հետ հարաբերությունում, ինչը հիանալի օգտագործում է Անկարան, մեզ համար ցավոք սրտի արդեն ողբերգական հետևանքով: Թուրքիան բաց չի թողնի ՆԱՏՕ-ն, որովհետև դա է Ռուսաստանի հանդեպ նրա առավելության հիմնասյուններից մեկը: Այլ կերպ ասած, ռուս-թուրքական հարաբերությունը խոշոր հաշվով ՆԱՏՕ-Ռուսաստան դիմակայության մի սեգմենտ է, մի բաղադրիչ: Հայաստանն իր քաղաքականությունը պետք է կառուցի հաշվի առնելով այդ համատեքստը: Ռեգիոնալ և աշխարհաքաղաքական իրողությունների համատեքստում Հայաստանի համար շատ ավելի էական նշանակություն ունի ՆԱՏՕ հինգերորդ կետը, քան ՀԱՊԿ կանոնադրության չորրորդ կետը:

ՆԱՏՕ-ի հինգերորդ կետով պայմանավորված իրողություններն են բնորոշում ու թելադրում Կովկասում ռազմա-քաղաքական զարգացումների տրամաբանությունը, ըստ այդմ հայկական քաղաքականության կառուցման ելակետը  պետք է լինի դա, ինչ անել, որպեսզի հինգերորդ կետը աշխատելով Ռուսաստանի դեմ, չաշխատի Հայաստանի ու Արցախի դեմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում