Ռուսական «Ուրալյան ավիաուղներ»-ը սույն թվականի փետրվարի 13-ից Կրասնոյարսկ – Երևան – Կրասնոյարսկ երթուղով չվերթեր կիրականացնի:
Այս մասին հայտնեցին «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից:
«Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր ուրբաթ:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:







































