ԱՄՆ Կոնգրեսի Սենատը նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ իմպիչմենթի գործընթացը սահմանադրական է ճանաչել: Այս մասին պարզ է դարձել Սենատում քննարկման ժամանակ քվեարկության արդյունքներից:
Այսպիսով, իմպիչմենթի գործընթացը կշարունակվի:
Հունվարի 6-ին այն ժամանակ գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները ներխուժեցին ԱՄՆ Կոնգրեսի շենք՝ ընդհատելով նիստը, որի ժամանակ խորհրդարանը պետք է հաստատեր անցած ընտրությունների արդյունքները: Դրանից հետո ԱՄՆ Կոնգրեսը պաշտոնապես հաստատեց Բայդենի հաղթանակը, իսկ Թրամփը դատապարտեց Կապիտոլիումի բռնությունները և խոստացավ երաշխավորել իշխանության խաղաղ փոխանցումը:







































