Այսօր՝ փետրվարի 9-ին, ԱԺ պատգամավորների հայտարարությունների ժամին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ պապոյանը նշեց. «Աշխարհը բոլորովին այլ կերպ է մտածում Հայաստանի մասին՝ ի տարբերություն այն մարդկանց, ովքեր անընդհատ նշում են, թե մենք լուրջ տնտեսական խնդիրներ ունենք և ունենալու ենք: Միջազգային ներդրողների վստահությունն ավելանում է, և եվրոբոնդերի տոկոսադրույքները շատ ավելի պակաս են լինում, քան սրանից 2, 5 կամ 10 տարի առաջ»:
Նրա խոսքով` մակրոտնտեսական կայունությունը մեզ թույլ է տալու մտնել կայուն և տևական զարգացման փուլ:
Մանրամասն՝ տեսանյութում:








































