Հեռուստահաղորդավարուհի Անաստասիա Պոպովան իր Telegram-ում կարճ տեսանյութ է հրապարակել Գերմանիայում գտնվող այն տնից, որտեղ բնակվել է Ալեքսեյ Նավալնին: Կադրերը ցուցադրվելու են «Շաբաթվա նորություններ»-ում: Խոսքն, ըստ ամենայնի, Գերմանիայի հարավային Շվարցվալդ լեռնազանգվածում գտնվող Իբախ քաղաքի տան մասին է, որտեղ Նավալնին բնակվել է Charite կլինիկայից դուրս գրվելուց հետո:
Տունը ոչ մեծ բլրի վրա է, մինչև հատակ հասնող պատուհաններով, ընդարձակ հյուրասենյակով, բավականին փոքր՝ 4×2 մետրանոց լողավազանով, նաև լավ կահավորված և դեպի քաղաք նայող հոյակապ տեսարանով ևս մեկ սենյակով:
Ընդ որում, քաղաքական գործիչը չի հերքել իր Իբախում գտնվելու մասին մամուլում տեղ գտած հրապարակումները:









































