Ամերիկացի գործարար Իլոն Մասկը գիրք է գրում իր Tesla և SpaceX ընկերությունների մասին: Այս մասին նա հաղորդել է Twitter-ի իր էջում:
«Ժամանակն է պատմել Tesla-ի և SpaceX-ի մասին: Երկիրի ու Մարսի»,- գրել է ձեռնարկատերը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մասկի կարողությունը մեկ շաբաթվա ընթացքում աճել է 11.5 միլիարդ դոլարով: Վերջին տարվա ընթացքում գործարարի կարողության աճի հիմնական պատճառը Tesla-ի կապիտալիզացիայի աճն էր: 2020թ.-ի սկզբին այն 100 միլիարդ դոլարից պակաս էր, այսօր այն գերազանցում է 800 միլիարդ դոլարը:









































