Իսպանացի դերասանուհի Պենելոպե Կրուսը խաղալու է ռեժիսոր Պեդրո Ալմոդովարի Parallel Mothers ֆիլմում, գրում է Variety-ն:
Երկու կանանց մասին պատմող ֆիլմում, որոնք նույն օրը լույս աշխարհ են բերել իրենց առաջնեկներին, նկարահանվելու են դերասանուհիներ Այթանա Սանչես-Գիխոնը և Միլենա Սմիթը: Ֆիլմը երեխաների լույս աշխարհ գալուց հետո այդ կանանց երկու տարվա կյանքի մասին է:
Նշվում է, որ Ալմոդովարը սցենարը մշակելու համար օգտվել է կորոնավիրուսային համաճարակի պատճառով հարկադիր ինքնամեկուսացումից: Ըստ նրա, մոր կերպարների շարքում, որոնք նախկինում եղել են իր աշխատանքներում, դիտողը նոր ֆիլմում կտեսնի հերոսուհիներին բոլորովին այլ լույսի տակ:
Նկարահանումները կսկսվեն 2021 թվականի մարտի վերջին:








































