Առնվազն երեք մարդ վիրավորվել է, իսկ երկուսը անհայտ կորել են հունվարի 6-ին՝ շաբաթ օրը, Ֆրանսիայի Բորդո քաղաքի կենտրոնում գտնվող բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը:
Հնարավոր զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Ըստ ոստիկանության նախնական տվյալների՝ պայթյունի պատճառ կարող էր լինել գազի արտահոսքը:







































