Monday, 29 06 2026
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը

Pfizer-ը հետ է կանչել Հնդկաստանում պատվաստանյութի շտապ օգտագործման հայտը

Pfizer ամերիկյան դեղագործական ընկերությունը հետ է կանչել Հնդկաստանում COVID-19-ի դեմ իր պատվաստանյութի շտապ օգտագործման թույլտվություն ստանալու հայտը:

Pfizer-ն առաջիններից մեկն է, որը Հնդկաստանի դեղամիջոցների գլխավոր վերահսկիչից թույլտվություն է խնդրել կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութի շտապ օգտագործման համար այն բանից հետո, երբ նման թույլտվություն է ստացել Մեծ Բրիտանիայում եւ Բահրեյնում: «COVID-19-ի դեմ իր պատվաստանյութի շտապ օգտագործման թույլտվությանը համապատասխան, Pfizer-ը փետրվարի 3-ին մասնակցել է Հնդկաստանի դեղամիջոցների կարգավորման վարչության առարկայական փորձագիտական կոմիտեի նիստին: Հիմնվելով այդ նիստում քննարկումների եւ լրացուցիչ տեղեկատվության մեր ըմբռնման վրա, որը կարող է պիտանի լինել կարգավորիչին, ընկերությունը որոշել է հետ կանչել իր հայտը»,- ընկերության մամուլի քարտուղարի հայտարարությունը մեջբերում է NDTV հեռուստաալիքը: Հայտարարության մեջ նշվում է, որ Pfizer-ը կշարունակի փոխգործակցությունը երկրի իշխանությունների հետ եւ կրկնակի խնդրանք կուղարկի իր պատվաստանյութի հավանության համար, կցելով լրացուցիչ տեղեկատվություն, որը հասանելի կլինի առաջիկայում: Ավելի վաղ Հնդկաստանի իշխանությունները թույլատրել էին կորոնավիրուսի դեմ երկու պատվաստանյութերի՝ Covieshield անվանումը կրող «օքսֆորդյան» պատվաստանյութի հնդկական տարբերակի եւ հայրենական Covaxin-ի շտապ կիրառումը:

Դրա հետ մեկտեղ, ինչպես հայտնել է առողջապահության առաջին փոխնախարար Ռաջեշ Բհուշանը, շուտով երկրի իշխանությունները կարող են քննարկել եւս չորս պատվաստանյութերի, այդ թվում՝ ռուսաստանյան «Սպուտնիկ V»-ի, կիրառման հարցը: Բհուշանը հիշեցրել է, որ Zydus Cadila եւ «Սպուտնիկ V» պատվաստանյութերը Հնդկաստանում անցնում են թեստավորման երրորդ փուլը: Biological E եւ Gennova պատվաստանյութերի փորձարկումները գտնվում են առաջին փուլում, սպասվում է, որ դրանց արտադրողները փորձարկումների երկրորդ փուլին ձեռնամուխ կլինեն մարտին: Հնդկաստանն աշխարհում երկրորդ տեղում է կորոնավիրուսով վարակվածների թվով: Առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն, ընդամենը երկրում գրանցվել է COVID-19-ի 10,8 միլիոն դեպք: Դրա հետ մեկտեղ հիվանդությունը հաղթահարել է ավելի քան 10,4 միլիոն մարդ, բուժումը շարունակում է շուրջ 151 հազար հոգի, կորոնավիրուսից եւ ուղեկցող հիվանդություններից մահացել է 154 հազար մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում