Չարենցավանի «Վան» ֆուտբոլային ակումբը Հայաստանի առաջնության երկրորդ հատվածի մեկնարկից առաջ ներկայացրել է թիմի մի շարք նորեկներին:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ակումբի գույները պաշտպանելու են Ռուսաստանի պրեմիեր լիգայում ՍԿԱ Խաբարովսկի կազմում հանդես եկած 24-ամյա հարձակվող Ալեքսանդր Մակսիմենկոն, «Սպարտակ»-ի սան 21-ամյա կիսապաշտպան Վլադիսլավ Վասիլյևը, «Ուրալ»-ից 18-ամյա կիսապաշտպան Մաքս Ժեստարևը, «Անժի»-ի ֆուտբոլիստ 22-ամյա պաշտպան Ռուսլան Իսաևը, «Գանձասար-Կապան»-ի նախկին պաշտպան 24-ամյա Ալեքսանդր Օգանիսյանը և «Տորպեդո»-ի նախկին դարպասապահ 21-ամյա Դավիդ Պապիկյանը։ Ակումբ է վերադարձել նաև 22-ամյա պաշտպան Դեու Դոսան:









































