Thursday, 02 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Կան չլուծված շատ ու շատ հարցեր, որոնք առաջացել են այս ֆորսմաժորային իրավիճակի հետևանքով

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Արցախի ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Սեյրան Հայրապետյանը:

– Պարոն Հայրապետյան, երեկվա նիստի օրակարգում 2021 թվականի բյուջեի նախագիծն էր, որը, ըստ մամուլի, բուռն քննադատության է արժանացել ընդդիմադիրների կողմից, քանի որ, որտեղ որևէ կերպ չի երևում, որ գործ ունենք հետպատերազմական խնդիրներով լեցուն Արցախի ֆինանսական փաստաթղթի հետ, որևէ ծախս չի կրճատվել, խնայողություն չի արվել: Ինչպե՞ս է քվեարկելու ձեր ֆրակցիան:

– Նիստի ժամանակ ֆինանսների նախարարն իր զեկույցում ասաց, որ հաշվի են առնվել նաև կորոնավիրուսի հետևանքով հասցված վնասները, ինչպես նաև պատերազմի արհավիրքը, որ եկել էր մեր գլխին: Ամեն ինչ հաշվի է առնված: Ճիշտ է, բյուջեն կազմված է մի քիչ շտապողական, բայց բոլոր առաջարկությունները հնարավորինս ներկայացված են: Ինձ թվում է՝ անելու ենք առավելագույնը հանուն ժողովրդի բարեկեցության, քանի որ գիտեք, որ ամեն ինչ շատ բարդ է: Բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխաններն ակնկալում ենք ստանալ: Արցախի Ազգային ժողովում 2021 թվականի բյուջեն կքվեարկվի փետրվարի 11-ին: Ինչ վերաբերում է մեզ, «Միասնական հայրենիք» խմբակցությունը դեռ չի որոշել՝ ինչպես քվեարկել, քանի որ ներկայացրել է առաջարկություններ և սպասում է դրանց ընդունմանը:

– Ինչպե՞ս եք գնահատում, որ Արցախի նախագահի աշխատակազմի տրվող բյուջեն 200 մլն դրամով աճել է՝ հասնելով 800 մլն-ի:

– Բյուջեի նախագիծը գաղտնի չէ, որտեղ ամեն բան պարզ գրված է: Այս պահին ձեռքիս տակ չի, որ ես կոնկրետ թվերով խոսեմ:

– Խոսակցություններ են շրջանառվում, որ Արցախի պաշտպանության բանակը կազմաքանդվում է: Որքանո՞վ են դրանք իրական:

– Փակագծեր չենք բացելու, բայց հայ զինվորը պաշտպանելու է իր հայրենիքի սահմանները: Մենք ոչ մի գործոն չենք բացառում, խաղաղապահների գործոնը շատ կարևոր է, շնորհակալություն ենք հայտնում նրանց՝ գեներալ Մուրադովի գլխավորությամբ, բայց նորից ասում եմ՝ մեր զինվորը միանշանակ պաշտպանելու է մեր հայրենիքի սահմանները: Մենք նորից պետք է բարձրացնենք մեր բանակի, մեր զինվորի դերը՝ մեր հոգատար վերաբերմունքով, ճիշտ օրենքներով, ճիշտ պահվածքով, ոչ թե հենց այնպես խոսելով, պոպուլիստական հայտարարություններ անելով, հարցեր տալով, որի պատասխաններից կարող են օգտվել նաև մեզ բարին չցանկացող մարդիկ:

– Արցախում ՀՅԴ կառույցի ղեկավար Դավիթ Իշխանյանը հայտարարել է, որ պետք է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կտրվի Նիկոլ Փաշինյանից, ՀՀ իշխանություններից, ցույց տա իր սուվերենությունը: Ինչպիսի՞ն է ձեր տեսակետն այս հարցում և, որպես ընդդիմադիր ուժ, ինչպիսի՞ն են ձեր հարաբերությունները իշխող կուսակցության և նախագահականի հետ:

– Ես չեմ ուզում մեկնաբանել Դավիթ Իշխանյանի հայտարարությունները: Եթե ինչ-որ բան իր ասածներից կիսատ է ասվել կամ անհասկանալի է, կխնդրեի իր հետ պարզել: Մեր խմբակցության կարծիքը բազմիցս հնչել է խմբակցության ղեկավարի կողմից, կուսակցության նախագահի տեսակետները ևս արտահայտվում են: Այս պահին, եթե որևէ հայտարարություն ունենանք, մոտ ժամանակներս կհնչեցնենք: Իսկ այս պահին մենք աշխատում ենք այս իրավիճակից դուրս գալու ուղղությամբ:

– Իսկ այդ հարցում համագործակցություն կա՞ իշխանությունների հետ:

– Թե ով է այս պահին իշխանության, ով ինչ պաշտոն ունի, դա ինձ համար հիմա էական չէ, էական է, որ ճիշտ աշխատվի, ոչ մի սխալ թույլ չտրվի, քանի որ ցանկացած սխալ կարող է ճակատագրական լինել:

– Քաշաթաղում մի քանի գյուղեր կան՝ Սոսին, Աղավնոն, որ մինչև հիմա հստակ չեն ասում՝ մե՞րն է, թե՞ մերը չի: Դուք՝ որպես պաշտոնյա, փորձե՞լ եք հասկանալ, այնտեղի բնակիչները կարո՞ղ են գնալ իրենց տները, թե՞ ոչ:

– Մեր որոշ քաղաքական գործիչներ կամ սոցիալական ցանցերի օգտատերեր հայտարարություններ են անում, ինչ-որ սահմանագծեր են նշում, քանակներ են նշում, որը խանգարում է մեր անվտանգության համակարգին: Կան կոնկրետ բազմաթիվ խնդիրներ, որոնց մասին այս պահին բարձրաձայնելը միանշանակ ճիշտ չէ: Մենք տիրապետում ենք ձեր նշած իրավիճակին, կան չլուծված շատ ու շատ հարցեր, որոնք առաջացել են այս ֆորսմաժորային իրավիճակի հետևանքով: Դրա համար ես կխնդրեի, որ այն ամենը, ինչը կարող է ինչ-որ չափով վնասել մեր անվտանգային համակարգին, չբարձրաձայնել, քննարկումները կատարել փակ նիստերում կամ համապատասխան հանձնաժողովներում:

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում