Friday, 03 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Երեք տարի ձգված որոշում. սարը սար պահեցինք, կորցրինք Արցախը

Կառավարության փետրվարի 4-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ներդրումային հեռանկարներին և այդ համատեքստում հիշատակել նաև Ամուլսարի հարցը: «Ուզենք թե չուզենք՝ հանքարդյունաբերությունն էական դեր է խաղում Հայաստանի տնտեսության զարգացման համար, այդ թվում՝ անվտանգային համատեքստում։ Այստեղ մենք պետք է կայացնենք որոշումներ՝ հանրության համար ներդրումային որոշակի ծրագրերն առավել կառավարելի և ընդունելի դարձնելու համար։ Հույս ունեմ՝ կհաջողվի այդ որոշումները կայացնել, այդ թվում՝ Ամուլսարի հայտնի ներդրումային ծրագրի շրջանակում։ Ամեն դեպքում, պետք է այդ թեման քննարկվի։ Հաշվի առնելով Հայաստանի հավասարակշռված շահերը՝ պետք է փորձենք լուծումներ գտնել»,- հայտարարել է վարչապետ Փաշինյանը:

Քանի՞ տարի է փորձելու կառավարությունը լուծում գտնել Ամուլսարի հարցում: Բանն այն է, որ հետհեղափոխական մոտ երեք տարիների ընթացքում արվում է այդ փորձը, և չկա որևէ լուծում: Մինչդեռ, հատկապես ծանր ու պարտված պատերազմից հետո, Հայաստանի համար խոշոր ներդրումային ծրագրերի անհրաժեշտությունը դարձել է բազմակի ավելի կենսական: Իհարկե, դա չի նշանակում, որ այդ ծրագրերը պետք է իրականացնել Հայաստանի կենսառեսուրսների գնով, սակայն այդուհանդերձ պետք է ի վերջո կողմնորոշվել՝ Հայաստանում խոշորագույն ներդրումային ծրագիրն ի վերջո ինչ որոշման է արժանանում, և այդ որոշումը՝ ինչ հիմնավորման: Որովհետև թե՛ աշխատելու, թե՛ չաշխատելու որոշումը պետք է լինի բավականաչափ հիմնավոր:

Մյուս կողմից՝ հիմնավոր որոշումը պետք է լինի նաև արագ, որովհետև այդ դեպքում կասկածի տակ է դրվում ոչ միայն երկրի ներդրումային գրավչությունը, այլ նաև երկրում տնտեսաքաղաքական կարևոր որոշումներ կայացնելու կարողությունը: Իսկ դա արդեն շղթայաբար բերում է տնտեսաքաղաքական հետևանքների շղթայի՝ մեծ, թե փոքր «օղակներով»:

Երեք տարի Հայաստանն Ամուլսարի հարցը թողնելով օդում կախված՝ մեծ հաշվով «գոյացնում» կամ գեներացնում էր տնտեսաքաղաքական հետևանքի, իսկ գուցե նույնիսկ ռազմաքաղաքական հետևանքի «օղակներ»: Իսկ այն, որ խոշորագույն հանքարդյունաբերական ծրագիրը Հայաստանի համար ուներ և թերևս ունի ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական առանցքային, ընդհուպ գուցե աշխարհաքաղաքական առանցքային նշանակություն, թերևս չարժե ենթարկել կասկածի: Թերևս բավարար է հիշատակել այն, որ Ամուլսարի ներդրումային ծրագրի հեռանկարի կարևորությունը հրապարակայնորեն շեշտադրում էին ԱՄՆ դեսպանները՝ որպես Հայաստանի համար ներդրումային վստահելիության ցուցիչ:

Այդ մասշտաբի և բնույթի ծրագրերը էապես շաղկապվում են տնտեսական և քաղաքական բաղադրիչներով՝ պայմանավորելով նաև աշխարհաքաղաքական որոշակի տրամադրություններ և տոնայնություն: Մի բան, որը Հայաստանի համար հույժ կարևոր նշանակություն ուներ թե՛ պատերազմից առաջ, թե՛, առավել ևս, պատերազմից հետո, երբ ռեգիոնում բալանսը փոխվել է էապես և ոչ՝ հօգուտ Հայաստանի:

Մենք Ամուլսարը սար պահեցինք, բայց չկարողացանք պահել Արցախը: Անկասկած է, որ չի կարող որևէ ողջախոհ մարդ Հայաստանին կամենալ հանքահումքային տնտեսություն: Բայց նույն ողջախոհությունը հուշում է, որ Հայաստանն այժմ գտնվում է չափազանց բարդ վիճակում, և առնվազն այդ վիճակից դուրս գալու և հատակից բարձրանալու համար կարևոր է օգտագործել տնտեսական հնարավորությունները, այդ թվում՝ տեխնոլոգիական արդիականացման հնարավորությունների գեներացման և Հայաստանում տնտեսական կառուցվածքի ու որակի փոփոխության նախադրյալներ ստեղծելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում