Հաստատվել է լիբանանյան զինված ուժերում ռուսական «Պանցիր-C» ԶՀԹՀ-ի հայտնվելու մասին տեղեկությունը: Լիբանանյան լրատվամիջոցները հայտնում են, որ մի քանի ժամ առաջ դրանով հարձակում է իրականացվել իսրայելական տակտիկական հետախուզահարվածային ԱԹՍ-ի վրա: Համացանցում ՑԱԽԱԼ-ի ռազմական դրոնը խոցելու վերաբերյալ կադրեր են հայտնվել: Բայց իսրայելցի զինվորականները պնդում են, որ հրթիռը վրիպել է:









































