Arleigh Burke տիպի Rafael Peralta (USS Rafael Peralta, DDG-115) Էսկադրային ականակիրը փետրվարի 4-ին մշտական բազավորման է ժամանել Ճապոնիայում ԱՄՆ-ի ռազմածովային բազայի Յոկոսուկա նավահանգիստ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի յոթերորդ նավատորմի հրամանատարությունը;
«Rafael Peralta Էսկադրային ականակրի ներկայությունն ամրապնդում է ԱՄՆ-ի, նրա դաշնակիցների ևգործընկերների ազգային անվտանգությունը, բարելավում է ռազմավարական շահերի պաշտպանության հնարավորությունները»,- ասված է Միացյալ Նահանգների զինվորական հրամանատարության հաղորդագրության մեջ:
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի յոթերորդ նավատորմի հրամանատարության հայտարարության մեջ ընդգծված Է, որ Rafael Peralta-ն ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նորագույն և ամենակատարելագործված նավերից մեկն է:
«Այդ նավերը ցուցադրում են տարածաշրջանային անվանգության ապահովման և Հնդկա-խաղօվկիանոսյան տարածաշրջանում օրենքի գերակայության իրականացման գործում մեր դաշնակիցների և գործընկերների աջակցման՝ մեր հանձնառությունը»,- նաև նշված է հաղորդագրության մեջ: ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի՝ Յոկոսուկայում բազավորված՝ յոթերորդ նավատորմի պատասխանավտության գոտու մեջ է մտնում Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասը և Հնդկական օվկիանոսի արևելյան մասը: Այնտեղ է բազավորված նաև ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Ronald Reagan (USS Ronald Reagan, CVN-76) ատոմային ավիակիրը։








































