«Ժամանակ» թերթը գրում է. «Թուրքական ապրանքների ներմուծման արգելքը կամ գուցե դրամի արժեզրկումը և ներմուծվող հումքի թանկացումը հանգեցրել են Հայաստանում արտադրվող սպիտակեղենի առնվազն 15 տոկոսով թանկացման: Երեկ խանութների սեփականատերերը մեզ փոխանցեցին, որ իրենց մատակարարները գները բարձրացրել են 15 տոկոսով:
Բնականաբար, դա ազդելու է նաև մանրածախ գների վրա: Վաճառողները մտահոգված են, որ առանց այն էլ առևտրի ծավալների նվազման պայմաններում գների թանկացումը կարող է հանգեցնել ավելի ծանր հետևանքների»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:











































