Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ողջունում է The Lancet ամսագրի հրապարակումը կորոնավիրուսի դեմ ռուսական Սպուտնիկ V պատվաստանյութի մասին: Այս մասին, ըստ «ՌԻԱ Նովոստի» -ի, հայտարարել է Ռուսաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը: Ըստ նրա՝ հոդվածը խոսում է դեղամիջոցի արդյունավետության մասին:
Վույնովիչը հավելել է, որ ԱՀԿ-ն տարբեր արտադրողների հետ բանակցում է կարիքավոր երկրներին պատվաստանյութեր մատակարարելու շուրջ:
«Բոլոր երկրների համար պարզապես բավարար չափաբաժիններ չկան, և շատ կարևոր է չթողնել նրանց, ովքեր չեն կարող պատվաստանյութ գնել: Այո, ԱՀԿ-ն շատ ակտիվ ներգրավված է, ամենաբարձր մակարդակի բանակցություններ են տարվում բոլոր երկրների հետ, մենք նաև աջակցություն ենք ակնկալում Ռուսաստանից և այլ երկրներից`պատվաստանյութը բոլոր կարիքավորներին տրամադրելու համար», – բացատրել է նա:









































