Այսօր՝ փետրվարի 3-ին, ԱԺ-ում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Սոցիալական աջակցության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, թե որքան կարևոր նախագծեր են հիմա քննարկվում Հայաստանի ու Արցախի համար և հիշեցրեց. «Շուռնուխի սահմանների հետ կապված որոշում է կայացրել ԲՀԿ-ն իր քվեարկությամբ: Ժամանակին ունեցել եք հնարավորություն դեմ քվեարկելով արտահայտել ձեր վերաբերմունքը: Տպավորություն եք ստեղծում, թե միայն դուք եք սրտացավ: Բոցաշունչ ելույթներով և տագնապի զգացողություն հաղորդելով մեր քաղաքացիների շրջանում որևէ կերպ չենք նպաստում ավելի լավ միջավայր ունենալուն»:
Նա անդրադարձավ նաև արտագաղթի թեմային և նշեց, որ մեկնող մարդիկ մեկ տարի սպասել են սահմանների բացմանը:
Մանրամասն՝ տեսանյութում:









































