Այսօր՝ փետրվարի 3-ին, ԱԺ-ում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Սոցիալական աջակցության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը:
«Այսօր փորձ է արվում տեղեկատվական դաշտը լցնել, թե ոչինչ չի արվում: Խնդրում եմ բացեք շինարարության հետ կապված ճանապարհային քարտեզը»,- սոցապ նախարար Մեսրոպ Առաքելյանին ասաց «Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանը:
Ի պատասխան նախարարն ասաց, որ Արցախում մոտ 40 հազար քաղաքացի կորցրել է կացարանը. «Այդ մասով մենք ծախսերի փոխհատուցման ֆինանսական միռոցառումներ ունենք: Արցախում թվով 1000 կիսակառույց տներն են այս պահին կառուցվում: Հիմնականում շեշտադրվում են գյուղական համայնքները, որտեղ կան ենթակառուցվածքներ»:
Մանրամասն՝ տեսանյութում:





































