Instagram սոցիալական ցանցում վերջերս ջնջված գրառումներն ու պատմությունները վերականգնելու գործառույթ է հայտնվել։ Մշակողները հուսով են, որ այն օգտակար կլինի օգտվողներին, հայտնում է ծառայության մամուլի ծառայությունը:
«Այսօր մենք ներկայացնում ենք «վերջերս ջնջված» գործառույթը, որը հնարավորություն կտա կառավարել բովանդակությունը», – ասված է հայտարարության մեջ:
Այսպիսով, stories-ը հնարավոր կլինի վերականգնվել 24 ժամվա ընթացքում, իսկ գրառումները՝ մեկ ամսվա ընթացքում:
Բացի այդ, հրապարակումը ջնջելիս ծառայությունը լրացուցիչ հաստատում կպահանջի։