ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կստորագրի մի շարք հրամանագրեր՝ կապված միգրացիայի հետ: Այդ մասին ասված է փետրվարի 2-ին Սպիտակ տան կայքում հրապարակված հայտարարության մեջ: «Այսօր վարչակազմը հայտարարում է մի շարք լրացուցիչ միջոցների մասին, որոնք կձեռնարկվեն մեր ներգաղթային համակարգի վերակառուցման եւ ամրապնդման համար»,- ասված է հայտարարության մեջ:
Մասնավորապես, Բայդենի վարչակազմը կարգադրել է ստեղծել աշխատանքային խումբ այն միգրանտների ընտանիքների վերամիավորման համար, որոնք միմյանցից բաժանվել են Դոնալդ Թրափի նախագահության օրոք: Երկրորդ հերթին հանձնարարվել է ստեղծել ապաստարանների մարդասիրական համակարգ եւ մշակել ռազմավարություն ԱՄՆ-ի հարավային սահմանով չկարգավորված միգրացիայի խնդիր լուծման համար:
Ինչպես նշում Է Axios լրատվական պորտալը, Բայդենն այդ հրամանագրերով սկսում է փոխել միգրացիոն քաղաքականության ուղեգիծը՝ վերացնելով իր նախորդի՝ Թրամփի կողմից մտցված սահմանափակումները: «Սահմանին Թրափի վարչակազմի քաղաքականությունը հանգեցրել է քաոսի, դաժանության և խառնաշփոթության: (…) Այսօր Բայդենի և Հարիսի վարչակազմը կսկի վերացնել այն առավել ավերիչ միջոցները, որոնք ընդունել է նախորդ վարչակազմը»,- ասված է հայտարարության մեջ:








































