Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կգլխավորի Ղազախստանի բարձրագույն լիգայում հանդես եկող «Տարազը»։ Այս մասին է հայնում է Sport.kz-ն։
Կողմերը կկնքեն մեկ տարվա պայմանագիր։ Գործարքը տեղի կունենա առաջիկա ժամերին։ Հիշեցնենք, որ 2014/15 մրցաշրջանում Մինասյանը գլխավորել է ղազախական մեկ այլ ակումբ՝ «Տոբոլը»:
Մինասյանի վերջին ակումբը «Արարատ-Արմենիան» էր, որի հետ նա 2 անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն։






































