Փետրվարի 1-ին կայացած «Գիտությունը՝ որպես անվտանգության եւ զարգացման հենասյուն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը ելույթ ունեցավ ու հիշեցրեց, թե որքան է կազմում գիտության ֆինանսավորումն այսօր Հայաստանում. «Թուրքիայում մեկ բայրաքթարի ստեղծման վրա ծախսել են մոտ 270 մլն դոլար: Այդ 270 մլն դոլարը մեր գիտությանը հատկացված միջոցներն են 10 տարվա ընթացքում»:
Ռադիկ Մարտիրոսյանն ասաց, որ մեր գիտաշխատողների միջին աշխատավարձը 100 հազար դրամ է, որը կազմում է մեր երկրի միջին աշխատավարձի կեսը. «ԳԱԱ աշխատողների 2/3-ը ստանում են մինիմալ աշխատավարձ»:









































