Նախօրեին Ախալքալաքի կենտրոնում բողոքի ակցիա է անցկացվել: Վրաստանի Սամցխե-Ջավախեթի մարզի բնակիչները պահանջել են մեղմել քովիդ-սահմանափակումները և հայտարարել են, որ համավարակի պայմաններում իրենց ֆինանսական վիճակը կտրուկ վատացել է:
Հիմնական պահանջը՝ Ռուսաստանի և Հայաստանի հետ ցամաքային սահմանների բացումն է: Ցուցարարների հաղորդմամբ, նրանք այս հարցով գրավոր դիմել են նաև Վրաստանի վարչապետին:
«Ինչո՞ւ է ինքնաթիռով մեկնել հնարավոր, իսկ մեքենայով ոչ»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը:
Տեղի բնակիչներն ասում են, որ բողոքի ակցիաները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ իրենց պահանջները չեն բավարարվել: