Այսօր՝ փետրվարի 1-ին, ԱԺ-ում հրավիրվել են խորհրդարանական լսումներ՝ «Գիտությունը որպես անվտանգության և զարգացման հենասյուն» թեմայով:
«Առաջնահերթությունները պետք է վերանայվեն և բերվեն նոր սանդղակների»,- նշեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
Նրա խոսքով՝ ԳԱԱ-ի հիմնական գործառույթը պետք է լինի ինստիտուցիոնալ գիտական զարգացումը. «Այստեղ մենք կարիք ունենք ուժեղացման»:
«Մեր հարևան պետությունները ամեն օր խեղաթյուրում են քարտեզներ, պատմություններ: Նրանք աշխատում են ինստիտուցիոնալ՝ միջազգային ամբողջ հանրությանը ներառելով, և դա ունենում է հետևանքներ»,- նշեց նախարարը:
Նա ընդգծեց, որ մենք պետք է հրաշքների չսպասենք ու հասարակությանը հուսախաբ չանենք, այլ լինենք համբերատար:
Մանրամասն՝ տեսանյութում:











































