Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը խոսել է այն ահավոր հետևանքների մասին, որոնց կարող են բախվել մարդիկ, որոնք նիհարելու համար որոշել են օգտվել կետո սննդակարգից:
Ըստ նրա, այս սննդակարգի ազդեցությունը մոտավորապես նույնն է, ինչ մյուսներինը: Մասնագետը հիշեցրել է, որ կետո սննդակարգի դեպքում սնվում են միայն ճարպով, ածխաջրերը բացառվում են, թեև որոշ սպիտակուցներ պահպանվում են:
Այնուամենայնիվ, նման սննդակարգի դեպքում կարող են ի հայտ գալ մրսածությանը բնորոշ ախտանիշեր: «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում Մյասնիկովը հավելել է, որ նկատի ունի մարմնի ցավերը, հոգնածությունը, դողը, մկանների թուլությունը, ինչպես նաև տագնապի զգացողությունն ու անքնությունը:
Բացի այդ, կարող են առաջանալ սրտի ռիթմի և աղիների աշխատանքի խանգարումներ, ինչպես նաև նյարդաբանական խնդիրներ:
Մյասնիկովը խորհուրդ է տալիս նման սննդակարգի փոխարեն պարզապես նվազեցնել սննդի կալորիականությունը: Անհրաժեշտ է նաև ապահովել օրական ֆիզիկական ակտիվությունը և հավասարակշռված ու կանոնավոր սնվել:









































