Մեծ Բրիտանիայում դատապարտվել է բրազիլացի ուսանող, որը փորձել է երկիր տեղափոխել մեկ կիլոգրամ կոկաին: Այս մասին գրում է Daily Star-ը: Լուան Իրվինգ դուշ Սանտուշ Մոնտեյրոյի ստամոքսում և աղիներում եղել է թմրանյութերի 100 տոպրակ: Բեռի ընդհանուր արժեքը 110 հազար դոլար է:
Հանցագործին ձերբակալել են Հիթրոու օդանավակայանում: Դատարանում նա իրեն ճանաչել է մեղավոր: Դատավճիռն է՝ 4 տարի 2 ամսվա ազատազրկում:
Նշվում է, որ ուսանողն ընտրել է արգելված նյութերի տեղափոխման ամենավտանգավոր միջոցներից մեկը: Եթե անգամ մեկ տոպրակ պատռվեր, տղամարդուն կսպառնար արագ մահ:








































