Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Թիմին է միացել 26-ամյա ուկրաինացի կիսապաշտպան Միկիտա Տատարկովը։ Տատարկովը Զապորոժյեի «Մետալուրգի» սան է։ Հանդես է եկել «Չեռնոմորեց», «Սոլիգորսկ», «Լվով» և «Վորսկլա» ակումբներում։









































