Վաշինգտոնի համալսարանի մասնագետները պարզել են, որ հղի կանայք ավելի հաճախ են բախվում COVID-19-ի հետևանքով առաջացած բարդություններին և հիվանդությունից մահվան վտանգին: Հետազոտությունը հրապարակվել է American Journal of Obstetrics and Gynecology ամսագրում:
Հետազոտության հեղինակները 2020թ.-ի մարտի 1-ից 30-ը ընկած ժամանակահատվածում հետևել են COVID-19-ով վարակված 240 հղի կանանց: Դեպքերի կեսից ավելին գրանցվել է հղիության երրորդ եռամսյակում: Հիվանդության ախտանիշների դեմ պայքարելու համար հոսպիտալացվել է հղի կանանց 10%-ը, ինչը 3.5 անգամ բարձր է բնակչության շրջանում գրանցված միջին ցուցանիշից: Հոսպիտալացված հիվանդների մեկ երրորդը գտնվել է վերակենդանացման բաժանմունքում:
Ավելին, հղի կանանց շրջանում մահացությունը կազմել է 1.2%, ինչը 13.6 անգամ գերազանցում է այդ ցուցանիշը 20-39 տարեկան ոչ հղի կանանց շրջանում:








































