Այսօր կառավարության նիստում ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել ՀՀ-ի և Լեհաստանի Հանրապետության կառավարությունների միջև մաքսային գործերում համագործակցության և փոխադարձ օգնության համաձայնագրի կնքման առաջարկությանը։
Համաձայնություն է տրվել ՀՀ-ի և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարությունների միջև երկու՝ գյուղատնտեսության ու կրթության և գիտության բնագավառներում համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը։
Կառավարության համաձայնությունն է ստացել ՀՀ-ի և Քաթարի Պետության կառավարությունների միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության փոխըմբռնման հուշագրի կնքման առաջարկությունը։










































