Հայոց բանակի 29-ամյակն է այսօր։ Պատերազմից հետո մի դիլեմա է շրջանառվում, թե արդյոք մեր բանակը վերջին պատերազմում պարտվեց։ Միջազգայնագետ, հասարակագետ Դավիթ Կարապետյանի դիտարկմամբ՝ մեր բանակը, զինվորը չի պարտվել, այլ պարտվել են քաղաքական որոշումներ կայացնողներն ու հրամանատարական էլիտան։ Որպես օրինակ բերում է Դավիթ Տոնոյանի վերջին հայտարարությունը, որը, ըստ Կարապետյանի, ինքնախոստովանություն էր։ Անդրադառնալով Կարսում թուրք-ադրբեջանական զորավարժություններին՝ նշում է՝ Գյումրիում աժիրոտաժ կա այս առումով, պետք է զգոն լինել, բայցև չմատնվել խուճապի։