Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հեռախոսազրույցը տեղի է ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ: Միևնույն ժամանակ, ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին հայտարարել էր, որ Բայդենն է զանգահարել Մոսկվա:
«Դա ռուսական կողմի նախաձեռնությունն էր, – ասել է Պեսկովը, – մենք ենք առաջարկել անցկացնել այդ զրույցը»:
Նրա խոսքով՝ Պուտինը զրույցը նախաձեռնել է «մեկ անգամ ևս շնորհավորելու … ամերիկացի գործընկերոջը աշխատանքի մեկնարկի կապակցությամբ» և քննարկելու երկկողմ օրակարգի արդիական հարցեր: Միևնույն ժամանակ, այս զրույցի ընթացքում չեն քննարկվել անձնական հանդիպման հեռանկարները՝ հավելել է Պեսկովը: