Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է 18241-ով, դա նավազգույնն է հոկտեմբերի 31-ից ի վեր: Ախահարվածների ընդհանուր քանակը հասել է 3.756.931-ի, հունվարի 26-ին լրագրողներին հայտնել են կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբում: Արդեն ութ օր է, ինչ, շտաբի տվյալների համաձայն՝ նոր հիվանդացածների ցուցանիշները չեն գերազանցում 22 հազարը:
Հարաբերական արտահայտությամբ կազմում է 0,49 տոկոս: Ներկայումս Ռուսաստանում բուժումն Է շարունակում 511.888 մարդ: Կորոնավիրուսով վարակվելուց հետո ապաքինված ռուսաստանցիների թիվը մեկ օրում աճել է 23.798-ով՝ մինչեւ 3.174.561: Շտաբի տվյալներով՝ երկրում արդեն ապաքինվել է համավարակի սկզբից ի վեր բոլոր վարակվածների 84.5 տոկոսը: Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել է 564-ով՝ մեկ օր առաջվա 456-ի դիմաց: Ընդամենը վարակից մահացել է 70.482 հիվանդ: Հիվանդության պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) աճել է մինչեւ 1.88 տոկոսի մակարդակ, հետեւում է շտաբի տվյալներից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:











































