Monday, 29 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Ռուբեն Ռուբինյանը ԵԽԽՎ-ում արձագանքել է ադրբեջանցի պաշտոնյայի ելույթին

Հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը ԵԽԽՎ-ում անդրադարձել է Ադրբեջանի պատվիրակության նախագահի ելույթին: Տեսանյութն ու ելույթի տեքստը Ռուբինյանը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում:

«Իմ ադրբեջանցի պաշտոնակից պարոն Սեիդովն այսօր խոսեց վերջին պատերազմից հետո Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության մթնոլորտի ամրապնդման անհրաժեշտության մասին: Եկեք խոսենք վստահության մթնոլորտի մասին։ Անցյալ ամիս Ադրբեջանում թողարկվել է պաշտոնական դրոշմանիշ՝ նվիրված 2020 թվականին, որի վրա պատկերված է պաշտպանիչ հագուստով տղամարդ, այնպիսի հագուստով, ինչպիսիք կրում են COVID-ի բուժման հետ կապված բժշկական անձնակազմի ներկայացուցիչները: Դրոշմանիշում պատկերված տղամարդը մաքրում կամ ախտահանում է քարտեզի այն մասը, որի վրա գտնվում է Լեռնային Ղարաբաղը, և նա, անշուշտ, ախտահանում է այդ մասը հայերից:

Պարոն Սեիդովը և Ադրբեջանի իշխանությունները այսպե՞ս են պատկերացնում վստահության մթնոլորտի ամրապնդումը: Եթե՝ այո՛, ապա սա շատ տարօրինակ է, որովհետև ես չեմ կարծում, որ մարդկության պատմության մեջ եղել է այնպիսի օրինակ, որ նացիստական գաղափարախոսությունը բերի վստահության մթնոլորտի ամրապնդման։

Մյուս կարևոր խնդիրն, անշուշտ, ռազմագերիների հետ կապված հարցն է: Համաձայն զինադադարի մասին հայտարարության՝ բոլոր ռազմագերիները և այլ պահվող անձինք պետք է անմիջապես ազատ արձակվեն «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի համաձայն: Ցավոք, սա տեղի չի ունեցել, քանի որ Ադրբեջանը հրաժարվում է ավարտին հասցնել գործընթացը և, դեռ ավելին, զինադադարից հետո ադրբեջանական կողմն իրականացրել է այլ հարձակումներ 2 գյուղերի վրա, ինչի արդյունքում գերեվարվել են այլ ռազմագերիներ, որոնց նկատմամբ Ադրբեջանը սկսել է քրեական հետապնդում՝ նրանց անվանելով «հանցագործներ» և «ահաբեկիչներ»: Ես չեմ կարծում, որ սա վստահության մթնոլորտի ամրապնդմանն ուղղված քայլ է:

Հարգելի գործընկերներ, 20 տարի առաջ Հայաստանը և Ադրբեջանը դարձան Եվրոպայի Խորհրդի անդամ: Ես գիտեմ, որ այս 20 տարիների ընթացքում ձեզանից շատերը հոգնել են հայ-ադրբեջանական շարունակական վեճերից այս դահլիճում: Արդյունքում ձեզանից շատերն այնքան էլ տրամադրված չեն եղել խոսել խնդրի մասին, ձեզանից շատերը, թերևս, կարևոր են համարել հավասարակշռված լինելը, ձեզանից շատերը, թերևս, փորձել են կողմնապահություն չդրսևորել, ինչպես նշեց պարոն Սեիդովը: Սակայն ես այսօր ձեզանից խնդրելու եմ լինել կողմնապահ։ Կողմնապահ ոչ թե հօգուտ Հայաստանի, այլ հօգուտ մարդասիրության, հօգուտ խաղաղության ու մարդու իրավունքների և հօգուտ նացիստական գաղափարախոսության մերժման: Ես կոչ եմ անում ձեզ դատապարտել Ադրբեջանի աղաղակող գործողություններն ու լեզուն, որը կիրառվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից և կոչ անել Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների անհապաղ ազատմանը, որովհետև այս մարդիկ պարզապես գտնվում են սպանված լինելու անմիջական վտանգի տակ:

Շնորհակալություն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում