Վրաստանը վերացնում է արտաքին աշխարհի հետ կանոնավոր թռիչքների արգելքը, որը երկրում մտցվեց 2020 թվականի մարտին՝ կորոնավիրուսի պատճառով:
Որոշումը կայացրել է Վրաստանի վարչապետին առընթեր միջգերատեսչական համակարգող խորհուրդը:
«Փետրվարի 1-ից մենք հնարավոր համարեցինք չեղյալ հայտարարել կանոնավոր թռիչքների սահմանափակումները և թույլատրել բոլոր ավիաընկերություններին, որոնք նախկինում աշխատել են Վրաստանում կամ ցանկանում են աշխատել, զբաղվել իրենց գործով», – ասել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատիա Տուրնավան: