Յավանյան ծովում ինդոնեզական ավիաընկերության Boeing 737-500 ինքնաթիռի կործանման պատճառ կարող էր լինել շարժիչի կառավարման համակարգի անսարքությունը և անձնակազմի կողմից դա շտկելու փորձը: Այս մասին գրում է Wall Street Journal-ը՝ հղում անելով ավիավթարի հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրներին:
Ըստ ինքնագրիչի ձայնագրությունների, օդաչուները բախվել են ինքնաթիռի թռիչքի մի քանի պարամետրերը վերահոսկող երկու շարժիչներից մեկի քարշի ավտոմատի խափանմանը:
Համակարգն անջատելու փոխարեն, առաջնորդվելով ցուցումներով, անձնակազմի անդամները փորձել են շտկել անսարքությունը, ինչը կարող էր շարժիչների ծանրաբեռնվածության անհավասարակշռություն առաջացնել և բարդացնել ինքնաթիռի կառավարումը:
Ուղևորատար ինքնաթիռը ջուրն էր ընկել հունվարի 9-ին, Ջակարտայի մոտակայքում:








































