Փետրվարին ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացությունների թիվը, հավանաբար, կհասնի 500 հազարի, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, գրում է ՏԱՍՍ-ը:
«Թույլ տվեք պարզաբանել. իրավիճակը կշարունակի վատթարանալ, մինչև որ կսկսի բարելավվել», – հավելել է Բայդենը:
ԱՄՆ-ը վիրուսի տարածմամբ աշխարհում առաջին տեղում է. վարակվել է 24,5 միլիոն մարդ, մահացել է 408 հազարը:
Նախկինում Բայդենը քննադատության էր ենթարկվել այն բանից հետո, երբ Լինքոլնի հուշահամալիր այցելելիս նրան առանց դիմակի էին նկատել: