Sunday, 05 07 2026
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի

Ստեփանակերտի օդանավակայանը կգործարկվի, ռուսական կողմը պնդում է, որ այն լայն շրջանակ ընդգրկի. Տարասով

«Մեր տեղեկություններով՝ Ստեփանակերտի օդանավակայանը պետք է գործարկվեր հունվարի 10-ին։ Կարծես տեխնիկական բոլոր աշխատանքներն ավարտվել էին և արդեն հնարավոր էր թռիչքներ իրականացնել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը։

Նրա խոսքերով՝ առաջացել են պրոտոկոլային խնդիրներ, թե որ կողմերի միջև պետք է ստորագրվեր համաձայնությունը։ «Թռիչքները պետք է իրականացվեն Ադրբեջանի, Հայաստանի տարածքներով՝ դա ինչպես է համաձայնեցվելու, քանի որ Ադրբեջանը դրանք համարում է իր սեփական տարածքները։ Այստեղ հավելյալ քննարկումներ էին պետք, և Բաքուն հետաձգեց համաձայնությունը Մոսկվայում Փաշինյան-Պուտին-Ալիև քննարկման ֆորմատի համար։ Մի հանգամանք էլ կա՝ Բաքուն պնդում է, որ Հայաստանը պետք է օգտագործի այդ օդանավակայանը միայն ռուս խաղաղապահների կարիքների համար։ Բայց ռուսական կողմը պնդում է, որ այն ավելի լայն շրջանակ ընդգրկի, այդ թվում՝ Հայաստանի ու Ստեփանակերտի միջև բեռնափոխադրումներ, քանի որ Հայաստանն էլ օժանդակում է ռուս խաղաղապահների մարդասիրական գործունեությանը։ Այս քննարկումը շարունակվում է, բայց այն սկզբունքային բնույթ չունի՝ օդանավակայանը կգործարկվի»,- պնդեց Ստանիսլավ Տարասովը։

Քաղաքագետի դիտարկմամբ՝ ժամանակի ընթացքում այն կծառայի նաև Ռուսաստանի հայերին. «Պետք է այդպես լինի, որովհետև այնտեղ արդեն Կարմիր խաչն է աշխատում, ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները այնտեղ իրենց գրասենյակը պետք է բացեն և իրենց համար տեխնիկապես շատ հարմար կլինի թռիչներ իրականացնել միանգամից Ստեփանակերտ և ոչ թռնել Երևան, հետո վեց ժամ մեքենայով հասնել Ստեփանակերտ։ Այս հարցերը օպերատիվ լուծումներ են պահանջում և լավագույնը օդանավակայանի գործարկումն է՝ խնդրեմ, Փարիզ-Ստեփանակերտ թռիչքը շատ հարմար տարբերակ կլինի՝ 3-4 ժամ թռիչք, և դու արդեն տեղում ես։ Սրանք, իհարկե, տեխնիկական հարցեր են, բայց պահանջում են երկխոսություն»։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը պնդեց՝ շատ հարցեր այժմ կախված են Բաքվից, քանի որ Մոսկվան չի ցանկանում գնալ ուղիղ առճակատման. «Մենք ուզում ենք, որ այս ամենը միջազգային պայմանավորվածությունների բնույթ կրի, որպեսզի չստացվի, որ այդ պայմանավորվածությունը ձեռք բերվեց Մոսկվա-Բաքու երկխոսության միջոցով»։

Ստանիսլավ Տարասովը նշեց՝ որքան էլ գերիների հարցը կարևոր է, այն այս պահին երկրորդական բնույթ է կրում, քանի որ կազմում է համալիր բանակցությունների ու քննարկումների մի տարր. «Պետք է հումանիտար երկխոսություն։ Կա սահմանների, փախստականների հարց։ Երբ սկզբունքային հացերի շուրջ պայմանավորվածությունները ձեռք բերվեն, այդ հարցերն էլ ավտոմատ կերպով լուծումներ կստանան։ Կոպիտ ասած՝ ի՞նչ իմաստ կա գերիներին պահել Ադրբեջանում։ Պատահական չէ, որ Մոսկվան ասում է՝ փոխանակել բոլորը բոլորի դիմաց սկզբունքով ու վերջացնել այդ հարցը»․

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում