«Էյբար»-ի հարձակվող Սերխի Էնրիկը և «Ժիրոնա»-ի պաշտպան Անտոնիո Լունան դատապարտվել են ինտիմ տեսանյութ հրապարակելու համար, հաղորդում է EFE-ն:
Ֆուտբոլիստները երկու տարվա պայմանական պատիժ են ստացել, քանի որ տեսանյութը հրապարակել են առանց աղջկա համաձայնության, որի հետ ինտիմ հարաբերություն են ունեցել:
Դատարանը, պայմանական պատժի որոշում կայացնելիս, հաշվի է առել այն փաստը, որ ֆուտբոլիստները հրապարակավ ընդունել են իրենց մեղքը և համաձայնել են փոխհատուցում վճարել տուժածին: