Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին վիճաբանություն տեղի ունեցավ Քոչարյանի պաշտպանների և մեղադրող Գևորգ Բաղդասարյանի միջև: Դա սկսվեց այն բանից հետո, երբ դատախազն անդրադարձավ պաշտպան Արամ Վարդևանյանի բացարկի միջնորդությանն իր վերաբերյալ, մասնավորապես այն մտքին, թե նա պաշտպանում է Շուշին հանձնողներին։