Այսօր՝ հունվարի 18-ին, Ազգային ժողովում մեկնարկել է յոթերորդ գումարման նստաշրջանի հերթական նիստը: Այժմ քննարկվում է Դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Մենք առաջարկում ենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարին ոչ թե նշանակի գործադիրը, այլ ընտրի խորհրդարանը համապատասխան գլխադասային հանձնաժողովի միջոցով: Դա հավելյալ լեգիտիմություն կտա»,- հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով` եթե գործադիրն է նշանակում, իսկ կոռուպցիան հիմնականում գործադիր իշխանությունում է լինում, այդ կոռուպցիան կարող է ծածկադմփոց արվել:
Մանրամասն՝ տեսանյութում: