Այսօր՝ հունվարի 18-ին, Ազգային ժողովում մեկնարկել է յոթերորդ գումարման նստաշրջանի հերթական նիստը: Այժմ քննարկվում է Դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:
Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը իր ելույթում ընդգծեց, որ փոփոխությունները կոսմետիկ բնույթ ունեն:
«Հակակոռուպցիոն դատարաններում ապահովվում է այն դատավորների ընտրության հնարավորությունը, որոնք կոռուպցիայով արատավորված են»,- նշեց պատգամավորը և հավելեց, որ այս կարևորագույն լծակը շարունակում ենք չգիտակցել և չզարգացնել:
«Օրենքը չի երաշխավորում հանրային հսկիչի գործառույթ իրականացնող հասարակական կազմակերպություններին փաստաթղթերի հասանելիությունը և սահմանափակում է դիտարկվող գործընթացը տեսանկարահանելու հնարավորությունը»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում: