Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Ռուսաստանը ցանկանում է գերիների հարցը փակել. գերիների վերադարձը պետք է կազմակերպվի «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով

Ռուսաստանը ցանկանում է գերիների հարցը փակել. գերիների վերադարձը պետք է կազմակերպվի «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

ՌԴ արտգործնախարարը հիշեցրել է, որ գերիների հարցը նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած պայմանավորվածությունների մի մասն է, և այդ հարցը քննարկվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ հեռախոսազրույցներում, ինչպես նաև քննարկել է ՌԴ ԱԳ նախարարը Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ:

«Գերիների հարցը տևական քննարկումների մի մասն էր, երբ Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարները ժամանեցին Մոսկվա հունվարի 11-ին: Գերիների հարցում սկզբում իսկապես ավելի մեծ խնդիրներ ունեին հայերը:  Պետք էր, որ կողմերը նախևառաջ ձևավորեին այն մարդկանց ցուցակները, որոնք կորել էին: Ադրբեջանը նման ցուցակներ է տվել, եւ դրանք աննշան են եղել, եւ բոլորը ոչ միանգամից, բայց վերադարձվել են: Ադրբեջանական կողմից այլ խնդիրներ՝ կապված անհետ կորածների, գերիների, պահվող անձանց հետ, չի առաջացել»,- ասել է Լավրովը:

Ըստ ՌԴ արտգործնախարարի` հայկական կողմից ցուցակները միանգամից և ամբողջությամբ չեն եղել:

«Բայց հիմա գլխավորը դարձել է այն հարցը, որը ծագել է դեկտեմբերին Հադրութի շրջանում: Այնտեղ ուղարկվել էին հայ զինծառայողներ, մեծ մասը գերի էր ընկել՝ 62 մարդ: Ադրբեջանական կողմը հայտարարել է, որ քանի որ այդ մարդիկ կրակի դադարից հետո տեղափոխվել են այդ շրջան, ապա դրանք պետք է դիտարկել առանձին կարգով: Մենք՝ ես եւ նախագահ Պուտինն, այնուամենայնիվ, առաջ ենք տանում այդ հարցի քննարկումը շարունակելու անհրաժեշտությունը, որպեսզի այն փակվի եւ առաջնորդվենք «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով», – հավելել է Լավրովը:

ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ խոսել է Հայաստանի ԱԳ նախարարի հետ՝ վերջնական ցուցակները ճշտելու նպատակով, սակայն պարզվել է, որ գերիները 62-ից շատ ավելին են, քան նախկինում էր ասվել:

«Ներկայումս Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի զինվորականներն անուն առ անուն ճշգրտում են ցուցակները հասկանալու, թե որտեղ են գտնվում այդ մարդիկ»,- նշել է Լավրովը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում