Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մասնագետները ժամանել են Չինաստանի Ուհան քաղաք՝ նոր տիպի կորոնավիրուսի ծագման պատճառները պարզելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Չինաստանում գործող կանոնների համաձայն, փորձագետները ստիպված կլինեն 14-օրյա կարանտին անցնել: Այս ընթացքում նրանք խորհրդատվություն կանցկացնեն չինացի փորձագետների հետ՝ տեսակապի ձևաչափով:
Ավելի վաղ ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել էր, որ COVID-19-ի ծագման աղբյուրի որոնումները կսկսվեն Ուհանից, որտեղ 2019թ.-ի վերջին առաջին անգամ հայտնաբերվեց COVID-19 կորոնավիրուսային վարակի բռնկումը:







































