ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ նախագծերով առաջարկվում է ստեղծել մասնագիտացած Հակակոռուպցիոն դատարան՝ 25 դատավորներով:
Նրա խոսքով՝ առաջարկվում է ստեղծել նաև մասնագիտացած Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝ 10 դատավորով:
Հակակոռուպցիոն և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանների դատավորների աշխատավարձը կլինի տարբերակված՝ նշեց Ռուստամ Բադասյանը. «Այն կքննարկվի 1-ինից 2-րդ ընթերցման ընթացքում»:
Մանրամասն՝ տեսանյութում:











































